Մայամիում մահացել է հայտնի ճարտարապետ Զահա Հադիդը
Արաբական ծագմամբ բրիտանուհի ճարտարապետ Զահա Մուհամեդ Հադիդը մահացել է սրտի կաթվածից Մայամիի հիվանդանոցներից մեկում: Հադիդը կյանքից հեռացել է 65 տարեկան հասակում:
Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը` նշելով, որ հիվանդանոցում Հադիդը բրոնխիտի բուժման կուրս էր անցնում:
Հադիդը դարձել է առաջին կին ճարտարապետը, ով արժանացել է Պրիտցկերյան մրցանակի: Նրա ճարտարապետական նախագծերի շարքում են Ռոզենթալի Ժամանակակից արվեստի կենտրոնը Ցինցինատում, Գուանչժոուի Օպերային թատրոնը, Գլազգոյի Ռիվերսայդ թանգարանը և շատ այլ նորարարական և տպավորիչ դիզայն ունեցող կառույցներ:










