Աշոտ Ղուլյանը դադարեցրել է աշխատանքային այցը Ֆրանսիա և վերադառնում է Արցախ. ԼՂՀ ԱԺ նախագահի խոսնակ

15:43 • 02.04.16

 

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը վերադառնում է Հայաստան: Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ԼՂ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը: 
 

«ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդհատել է իր աշխատանքային այցը Ֆրանսիա եւ ժամեր հետո կվերադառնա Արցախ»- գրել է նա:
 

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք: Հակառակորդի «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա տղա, ևս 2 երեխա վիրավորվել են: ԼՂՀ ՊԲ–ն խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական ուղղաթիռը, ինչպես նաև հայտնաբերել ու ոչնչացրել ադրբեջանական դիվերսիոն խումբ:

 

 

Աշոտ Ղուլյանը դադարեցրել է աշխատանքային այցը Ֆրանսիա և վերադառնում է Արցախ. ԼՂՀ ԱԺ նախագահի խոսնակ