Ադրբեջանը նաև անօդաչու թռչող սարք և տանկ է կորցրել. Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է խոցված անօդաչուի նկարը (լուսանկար)
Ադրբեջանական բանակը մարտերի ընթացքում ուղղաթիռից բացի կորցրել է նաև անօդաչու թռչող սարք և տանկ:
Այդ մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչպես արդեն հաղորդվել է՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Շփման գծի ողջ երկայնքով տեղի են ունենում թեժ բախումներ, հակառակորդը կիրառում է հրետանի և օդուժ, կրակում խաղաղ բնակավայրերի վրա։ ԼՂՀ ՊԲ–ն խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական ուղղաթիռը։











