Դանիան երկարաձգել է Գերմանիայի հետ սահմանի վերահսկողությունը մինչև մայիս

09:39 • 02.04.16

Դանիայի կառավարությունը որոշում է կայացրել երկարաձգել Գերմանիայի հետ սահմանի ժամանակավոր հսկողությունը մինչև մայիսի 3-ը, գրում է РИА Новости-ն։

 

Փախստականների հոսքը կարող է էապես ավելանալ եղանակի լավացմանը զուգահեռ, հայտարարել է Դանիայի ներգաղթի և ինտեգրման հարցերով նախարար Ինգեր Ստոյբերգը:


«Անհրաժեշտ է երկարաձգել սահմանային վերահսկողությունը, որպեսզի խուսափենք մեծ թվով ներգաղթյալների և փախստականների կուտակումներից դեպի Դանիա»,- նշել է նախարարը:


Դանիան հունվարի 4-ին ներգաղթյալների հոսքի պատճառով հայտնել է երկրի սահմաններին ժամանակավոր վերահսկողություն հաստատելու մասին։ Այդ ժամանակից ի վեր այն բազմիցս երկարաձգվել է։


 

Դանիան երկարաձգել է Գերմանիայի հետ սահմանի վերահսկողությունը մինչև մայիս