Ֆրանսիայի ԱԳՆ-ն ԼՂՀ հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել հրադադարը
Ֆրանսիայի իշխանությունները հակամարտության կողմերին կոչ են անում խստորեն պահպանել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը և պնդում են իրավիճակի կարգավորման ուղղությամբ բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
«Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ: Մենք ափսոսանք ենք հայտնում այդ միջադեպերի հետևանքով արդեն գրանցված զոհերի համար, մասնավորապես քաղաքացիական զոհերի համար, կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության և միջազգային զարգացման նախարարության կայքում տեղադրված հայտարարությունում:
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ հակամարտությունը, որը չի ստացվում լուծել երեք տասնամյակի ընթացքում, կարող է կարգավորվել միայն կողմերի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների միջոցով, որի աշխատանքին Փարիզը լիովին աջակցում է:
«Այդկերպ Ֆրանսիան կոչ է անում անմիջապես վերադառնալ բանակցությունների սեղան: Մենք չենք խնայի մեր ջանքերը այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Նադալը:










