Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումների վերաբերյալ. Ջեյմս Ապաթուրայ

21:04 • 02.04.16

ՆԱՏՕ-ն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով տեղի ունեցող հրադադարի խախտումների վերաբերյալ և կոչ է արել կողմերին դադարեցնել կրակոցները և քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման համար:

 

«Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումների վերաբերյալ: Կողմերը պետք է դադարեցնեն կրակոցները և կայունացնեն իրավիճակը»,- Twitter-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ  Ջեյմս Ապաթուրայը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին խորը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ և կոչ է անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել հրադադարի խախտումները:

 

Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունները հնարավորինս արագ դադարեցնելու կոչով հանդես է եկել նաև Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

 

Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտումների վերաբերյալ. Ջեյմս Ապաթուրայ