Մոսկվան Ղարաբաղյան հակամարտության գոտում կայունացման հույս ունի. ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը ՄԽ-ի հայտարարությանը

17:52 • 02.04.16

Մոսկվան հուսով է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի մասին կնպաստի դրա կայունացմանը: Այդ մասին ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունում:

 

«Ռուսաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ միջազգային միջնորդների ելույթը կնպաստի հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց խոր մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող հրադադարի մեծամասշտաբ խախտումների առնչությամբ։ 

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի առնչությամբ, և կոչ է արել ազդել իրավիճակի վրա՝ Ղարաբաղում բռնությունների դադարեցման համար։ 

Մոսկվան Ղարաբաղյան հակամարտության գոտում կայունացման հույս ունի. ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը ՄԽ-ի հայտարարությանը