ՌԴ ԱԳՆ-ն կապ է պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարությունների հետ

14:28 • 02.04.16

Մոսկվան մշտական կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է РИА Новости-ն:

 

«Ռուսաստանի ԱԳՆ-ն մշտական կապ է պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարությունների հետ»,- նրա խոսքերն է մեջբերում Ռուսաստանի արտգործնախարարության կայքը:

 

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվայում «ծայրահեղ մտահոգությամբ են ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի լուրջ սրման մասին հաղորդագրությունները»: Ռուսաստանի ԱԳՆ-ն զսպվածության և ռազմական բախումների հրատապ դադարեցման կոչ է անում կողմերին: