ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով ոչնչացվել է «Աշ Շաբաբ» խմբավորման առաջնորդներից մեկը. Associated Press
«Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորման առաջնորդներից մեկը` Հասան Ալի Դհուրեն, ոչնչացվել է Սոմալիում ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով, գրում է Associated Press-ը։
Համաձայն Պենտագոնի տեղեկության՝ Դհուրեն անմիջական կապ ունի Սոմալիում տեղի ունեցած 2 ահաբեկչությունների` 2014թ. Մոգադիշոյի օդանավակայանի և 2015թ. Սոմալիի մայրաքաղաքում հյուրանոցի վրա հարձակումների հետ։ Ահաբեկչությունների ժամանակ մահացել է մոտ 30 մարդ, այդ թվում` առնվազն 3 ամերիկացի:
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ հարվածը հասցվել է Քենիայի հետ սահմանից ոչ հեռու: Ավիահարվածի հետևանքով, բացի Դհուրեից, սպանվել է ևս 2 մարդ։










