PanPhoto-ի բացառիկ ֆոտոշարքը Ստեփանակերտի բժշկական կենտրոնից
Ներկայացնում ենք PanPhoto գործակալության բացառիկ ֆոտոշարքը Ստեփանակերտի բժշկական կենտրոնից, որտեղ բուժում են ստանում ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների հետևանքով տուժածները։
Տուժածներից Գևորգ Գրիգորյանը ազդրի շրջանի փափուկ հյուսվածքների վնասվածք է ստացել, կատարվել է վիրաբուժական մշակում: Գևորգի զույգ եղբայրն էր Վաղինակ Գրիգորյան, ով այսօր ավելի վաղ մահացել էր։
Վարդան Անդրեասյանը (2004-ին ծնված) ազդրի բազմաբեկոր կոտրվածք է ստացել, տրավմատիկ և հեմոռագիկ շոկ, կատարվել է վիրահատություն:
Tert.am–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հակառակորդի «Գրադ» կայանքից հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա տղա, ևս 2 երեխա վիրավորվել են։


























