Ուկրաինայի ԱԳ նախարարը կոչ է արել ՄԽ համանախագահներին ակտիվացնել բանակցությունները ԼՂ հարցի շուրջ

21:30 • 03.04.16

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թվիթերյան իր միկրոբլոգում նմանատիպ գրառում է կատարել Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

 

«Խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ»,- գրել է Պավլո Կլիմկինը:

 


 

Ուկրաինայի ԱԳ նախարարը կոչ է արել ՄԽ համանախագահներին ակտիվացնել բանակցությունները ԼՂ հարցի շուրջ