Մոսկվայում հրդեհ է բռնկվել ՊՆ շենքում. կա կրակի տարածման սպառնալիք
Մոսկվայի կենտրոնում հրդեհ է բռնվել է պաշտպանության նախարարության շենքում, հայտնում է lenta.ru-ն` հավելելով, որ կա կրակի տարածման սպառնալիք:
Աղբյուրը մանրամասնում է, որ կրակը բռնկվել է 8 հարկանի շենքի 3-րդ հարկում: Միջադեպի հետևանքով շենքից տարհանվել է 47 մարդ:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ բրիգադներն ու արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները:










