ԵԱՀԿ ԽՎ նախագահը ԼՂ հակամարտության գոտում զսպվածության կոչ է արել

12:25 • 03.04.16

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան (Ֆինլանդիա) և Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:

 

«Մարտերը պետք է դադարեցվեն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մինչ օրս չափից դուրս շատ կյանքեր է խլել չափազանց երկար ժամանակահատվածում: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և ցուցաբերել առավելագույն զսպվածություն հետագա լարվածությունից խուսափելու համար»,- նշել են ԵԱՀԿ ներկայացուցիչները` իրենց լիակատար աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին և հակամարտության խաղաղ կարգավորմանը նրանց ցուցաբերած ջանքերին:


 


 

ԵԱՀԿ ԽՎ նախագահը ԼՂ հակամարտության գոտում զսպվածության կոչ է արել