Պակիստանում ջրհեղեղների զոհ են դարձել տասնյակ մարդիկ (տեսանյութ)

11:16 • 04.04.16

Պակիստանում ավելանում է ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը։ Վերջին տվյալների համաձայն` մահացել է 49 մարդ։

 

Հիմնական հարվածը հասցվել է երկրի հյուսիս-արևմուտքին։ Աղետի պատճառ են դարձել հորդառատ անձրևները:

 

Ջրի հզոր հոսանքները քշել են տասնյակ տներ և քանդել մի քանի կամուրջ, փոխանցում է Вести-ն:

 

Հեղեղումների պատճառով սողանքներ են սկսվել Կարակորումյան մայրուղում` դա ամենաբարձրլեռնային միջազգային մայրուղին է աշխարհում: Ճանապարհի մի քանի հատվածներում երթևեկությունն արգելափակվել է։

 


 

Պակիստանում ջրհեղեղների զոհ են դարձել տասնյակ մարդիկ (տեսանյութ)