Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է վերջին 2 օրվա ընթացքում կրած կորուստների մասին

12:07 • 05.04.16

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է, որ վերջին երկու օրվա ընթացքում երկրի զինուժն ունեցել է 16 կորուստ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

 

Reuters գործակալությունը, մեջբերելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, նշում է, որ տասնամյակներ տևող հակամարտությունը մարելու նշաններ ցույց չի տալիս:

 

Գործակալությունը՝ վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի զինված ուժերին, հայտնում է, որ Ադրբեջանն օր օրի մեծացնում է իր օգտագործած զենքի տրամաչափը և այս գիշեր «Սմերչ» համակարգեր է օգտագործել՝ ռմբակոծելով բնակավայրերն ու ռազմական հենակետերը:

 

«Պատերազմի վերադարձը կապակայունացնի տարածաշրջանը, որը ռազմավարական կարևորություն ունեցող նավթային և գազային խողովակների խաչմերուկ է»,- նշում է Reuters-ը։ Այն կարող է նաև ներքաշել տարածաշրջանային մեծ ուժերին՝ Ռուսաստանին և Թուրքիային, գրում է գործակալությունը։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է վերջին 2 օրվա ընթացքում կրած կորուստների մասին