Չինաստանի ԱԳՆ-ն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հույս է հայտնել

12:23 • 05.04.16

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել զսպվածություն դրսևորել ու խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորել հակամարտությունը:

 

Ինչպես նշում է ria.ru-ն,  այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը` ամենօրյա ճեպազրույցի ժամանակ:


«Մենք լիահույս ենք, որ հակամարտող կողմերը զսպվածություն ու հանգստություն կդրսևորեն և ստեղծված իրավիճակը կլուծեն խաղաղ բանակցությունների ճանապարհով»,- ասել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

 

Չինաստանի ԱԳՆ-ն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հույս է հայտնել