Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Իրանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը, հայտնում է ria.ru-ն։
Հայտնի է, որ նախքան այս իրանցի պաշտոնյան հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ: Մասնավորապես՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ պաշտոնական Թեհրանը կարող է իր մասնակցությունն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում, եթե հակամարտող կողմերը նման ցանկություն հայտնեն։
Աղբյուրը հիշեցնում է, որ ապրիլի 5-6-ին իրանական Ռամսար քաղաքում կայանալու է եռակողմ հանդիպում Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարների միջև։










