LifeNews-ի լրագրողներին վտարել են Ադրբեջանից՝ երկրի սահմանամերձ շրջաններում տիրող խուճապի մասին հայտնելու համար

13:47 • 05.04.16

Ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին վտարել են Ադրբեջանից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Նա նշել է, որ լրագրողներն Ադրբեջանի տարածքում աշխատել են «առանց հավատարմագրման»։

 

Նրա խոսքով՝ իրենց նյութերում «LifeNews-ը խեղաթյուրել է իրականությունը՝ ներկայացնելով ոչ օբյեկտիվ տեղեկատվություն»։

 

Հիշեցնենք, որ ադրբեջանական սահմանամերձ շրջաններ այցելած LifeNews հեռուստաալիքի լրագրողն իր ռեպորտաժում հայտնել էր, որ մարդիկ վախեցած են և զանգվածաբար լքում են իրենց տները։  

 

 

LifeNews-ի լրագրողներին վտարել են Ադրբեջանից՝ երկրի սահմանամերձ շրջաններում տիրող խուճապի մասին հայտնելու համար