Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով ապրիլի 7-ին կժամանի Երևան

20:37 • 05.04.16

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-ին պաշտոնական այցով կժամանի Երևան, այս մասին ria.ru-ին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան:

«Ռուսաստանի վարչապետի պաշտոնական այցը Երևան կկայանա նախապես պլանավորված օրը` ապրիլի 7-ին: Հայաստան այցելությունից հետո Դմիտրի Մեդվեդեվը կմեկնի Ադրբեջան», ասել է Տիմակովան:

Անդրադառնալով ԵՏՄ վարչապետների Երևանում կայանալիք գագաթնաժողովին՝ մամուլի խոսնակը լրատվամիջոցին ասել է. «Մոտ ժամանակներս տեղի կունենա Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և իր հայ պաշտոնակից` Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռախոսազրույցը: Ինչպես սպասվում է, Դմիտրի Մեդվեդևը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կտեղեկացնի իր պաշտոնակցին` Ռուսաստանի, այժմ ԵՏՄ-ում նախագահող Ղազախստանի` Երևանում անցկացվող ԵՏՄ վարչապետների գագաթնաժողովը հետաձգելու և այն հաջորդ շաբաթ տեղափոխելու ու Մոսկվայում անցկացնելու առաջարկին համաձայնելու մասին»։

 

Դմիտրի Մեդվեդևը պաշտոնական այցով ապրիլի 7-ին կժամանի Երևան