Կանադացի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի բնակչության նկատմամբ

00:16 • 06.04.16

Կանադացի պատգամավոր Բոբ Սարոյան դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ:

«Խստորեն դատապարտում եմ  Ադրբեջանի ռազմական կառույցի կողմից ագրեսիայի դրսևորումները` բազմաթիվ հարձակումները Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ, որը 1994-ին կնքված հրադադարի ուղղակի խախտում է:

Ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանի կայունության համար:  Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը միջնորդ է հանդիսանում այս հակամարտության կարգավորման հարցում, պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի ղեկավարությանը կատարած գործողությունների համար, եթե ցանկանում է խաղաղ լուծման հասնել:

Պահպանողական կուսակցությունը աջակցում է անհապաղ վերադարձին իրական հրադադարին և բովանդակալից բանակցությունների:

Աղոթում եմ երկու կողմերի ընտանիքների համար, ովքեր այս սանձարձակ ագրեսիայի հետևանքով առաջնագծում կորցրել են իրենց սիրելիներին», - ասել է պատգամավորը: