Հունական օդանավակայաններն ապրիլի 7-ին չեն աշխատի
Ապրիլի 7-ին Հունաստանի ավիահաղորդակցությունը կաթվածահար վիճակում կլինի. քաղաքացիական ավիացիայի ծառայողները 24-ժամյա գործադուլ են հայտարարել։
Ինչպես նշում է ria.ru-ն, Aegean Airlines և Olympic Air ավիաընկերությունները չեղարկել են տասնյակ չվերթներ:
Հայտնի է, որ քաղավիացիայի ծառայողներն այսպիսով իրենց դժգոհությունն են հայտնում Հունաստանի 14 օդանավակայանների վաճառքի որոշման վերաբերյալ։
Աղբյուրը մանրամասնում է, որ շուրջօրյա գործադուլը, որը կսկսվի ապրիլի 7-ի ուղիղ կեսգիշերին, չի վերաբերի պետական, ռազմական, բժշկական ավիացիաների ու չնախատեսված դեպքերի համար թռիչքներին։










