Արգենտինահայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանության առջև

23:09 • 06.04.16

Ապրիլի 5-ին Արգենտինայի հայ համայնքը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման կապակցությամբ բողոքի ցույց է անցկացրել Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանության առջև:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

«Ցույցին մասնակցում էին արգենտինահայ համայնքային կառույցների ղեկավարներ, հայ առաքելական եկեղեցու առաջնորդներ և հոգևորականներ, արգենտինահայ մտավորականներ, հայտնի գործարարներ, Բուենոս Այրեսի հինգ հայկական դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ կազմը, արգենտինաբնակ ՀՀ քաղաքացիներ:


Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանության առջև հնչել են հայրենասիրական երգեր, ՀՀ և Արցախի օրհներգերը, բարձրացվել են ՀՀ և ԼՂՀ դրոշներ, Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան դատապարտող պաստառներ:


Բազմաթիվ արգենտինահայ կամավորներ ցանկություն են հայտնել ցուցակագրվել ԼՂ պաշտպանությանը մասնակցելու և աջակցություն ցուցաբերելու համար»,–ասվում է հաղորդագրությունում:


 


 

Արգենտինահայ համայնքը բողոքի ցույց է կազմակերպել Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանության առջև