Դեռ վաղ է տեղի ունեցածին գնահատական տալ. ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ

19:46 • 06.04.16

Ղարաբաղում շփման գծում լարվածության հերթական սրացում չի կարելի թույլ տալ: Այդ մասին չորեքշաբթի օրը լրագրողներին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի Դաշնությունից համանախագահ Իգոր Պոպովը, հաղորդում է РИА Новости-ն:

«Այսօր մենք (համանախագահները) քննարկել ենք շփման գծում ստեղծված իրավիճակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եղել ենք հանդիպման Պաշտպանության նախարարությունում, տեղեկացել ենք երկրի նախագահի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի կարծիքները: Եկել ենք եզրակացության, որ չի կարելի թույլ տալ շփման գծին լարվածության հերթական սրացում»,- հայտարարել է Պոպովը:

Նա հավելել է, որ դեռ վաղ է գնահատական տալ շփման գծում տեղի ունեցածին: «Մենք ավելի վաղ հանդես ենք եկել հայտարարությամբ Ղարաբաղում շփման գծի վրա լարվածության առնչությամբ: Կարծում եմ՝ դեռ վաղ է տեղի ունեցածին գնահատական տալ»,- հավելել է Պոպովը:

 

 

Դեռ վաղ է տեղի ունեցածին գնահատական տալ. ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ