Փախստականների ճգնաժամը մեզ համար ևս մեծ խնդիր է. Սերժ Սարգսյան

17:15 • 06.04.16

Փախստականների ճգնաժամը Հայաստանի համար ևս մեծ խնդիր է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով փախստականների վերաբերյալ լրագրողի հարցին։

 

«Ինձ համար շատ դժվար է գնահատական տալ Եվրամիության գործողություններին, և ես իրավասու էլ չեմ: Միայն կարող եմ ասել, որ փախստականների ճգնաժամը մեզ համար ևս մեծ խնդիր է, որովհետև Սիրիայում և, ընդհանրապես, Մերձավոր Արևելքում հոծ հայկական համայնքներ կային, և այս կոնֆլիկտի հետևանքով Հայաստանն արդեն ընդունել է 20 հազարից ավելի, լեզուս չի էլ պտտվում, որ ասեմ՝ փախստականներ, որովհետև նրանք ազգությամբ հայ են, մեր քույրերն ու եղբայրներն են, բայց, այնուհանդերձ, 3-միլիոնանոց երկրի համար 20 հազար մարդու սոցիալ-կենցաղային խնդիրները լուծելը բարդ է»,- ասել է Սերժ Սարգսյանը։

 

Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել կանցլեր Անգելա Մերկելին և Գերմանիայի կառավարությանը Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար։

 

Կարող եք կարդալ նաև՝ 

Ուժն այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների և ընդհանրապես հայ ժողովրդի մեջ, որ ամեն գնով պաշտպանելու են իրենց հայրենիքը. Սերժ Սարգսյան

Փախստականների ճգնաժամը մեզ համար ևս մեծ խնդիր է. Սերժ Սարգսյան