Ինդոնեզացի երգչուհին մահացել է բեմի վրա` շոուի ժամանակ կոբրայի կծելուց 45 րոպե անց

11:48 • 07.04.16

Ինդոնեզացի երգչուհի Իրմա Բյուլը, ով հայտնի է կոբրաների հետ շոուով, մահացել է բեմի վրա՝ օձի կծելուց հետո, գրում է Лента-ն:

 

Կոբրան հարձակվել է 29-ամյա կատարողի վրա անմիջապես համերգի ժամանակ, և չնայած կծելուն՝ նա շարունակել է երգել ևս 45 րոպե: Այնուհետև նրա մոտ սկսվել են փսխում և ջղաձգումներ, և երգչուհին ընկել է բեմի վրա:

 

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կարավանգ բնակավայրում` Արևմտյան Ճավա նահանգում։ Բյուլը պատահաբար տրորել է արքայական կոբրայի պոչը, ինչից հետո սողունը կծել է նրան ազդրի հատվածում: Երգչուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը:

 

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել երգչուհու մահվան կապակցությամբ:

 

Ինդոնեզացի երգչուհին մահացել է բեմի վրա` շոուի ժամանակ կոբրայի կծելուց 45 րոպե անց