Հունաստանում գործադուլ են անում պետծառայողները, փակ են օդանավակայանները
Հունաստանում հինգշաբթի օրը մեկօրյա գործադուլ են անցկացնում պետական ոլորտի աշխատակիցները, ովքեր հանդես են գալիս կենսաթոշակային ապահովման և սոցիալական ապահովագրության համակարգի բարեփոխման դեմ, հաղորդում է РИА Новости-ն։
Կեսգիշերից դադարեցվել է ավիահաղորդակցությունը, չեղյալ են հայտարարվել բոլոր չվերթները։ Առավոտյան ժամը 6-ից գործադուլ են անում լրագրողները։ Առավոտյան չեն բացվի պետական և քաղաքային հաստատությունները:
Բողոքի ակցիան անց է կացնում ADEDY արհմիությունը, որը հայտարարել է «սոցիալական ապահովման համակարգի գալիք վերացման մասին»։
Քաղաքացիական ավիացիայի ծառայողների դաշնությունը՝ OSYPA-ն, նույնպես միացել է գործադուլին՝ ևս մեկ պահանջ դնելով՝ չվաճառել հունական պետական օդանավակայանները։










