Սիրիայում ԻՊ-ի գրոհայինները հարձակվել են գործարանի վրա. անհետացել է մոտ 250 մարդ

13:08 • 07.04.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական Դումեյր քաղաքում հարձակվել են ցեմենտի գործարանի վրա, ինչից հետո անհետ կորել է մոտ 250 մարդ:

 

«Երկուշաբթի օրվանից մենք կապը կորցրել ենք «Բադիա» գործարանի մոտ 250 աշխատակցի հետ, ու  չգիտենք, թե որտեղ են նրանք գտնվում»,- մեջբերում է ria.ru-ն գործարանի ներկայացուցչի խոսքերը։

 

Ենթադրվում է, որ նրանց առևանգել են իսլամիստները։


 

Սիրիայում ԻՊ-ի գրոհայինները հարձակվել են գործարանի վրա. անհետացել է մոտ 250 մարդ