Ղարաբաղը հայերինն է, նրանք այնտեղ ապրում են անհիշելի ժամանակներից. կանադական ԶԼՄ

22:23 • 07.04.16

Կանադական Therebel.media  հարթակը, անդրադարձել է ղարաբաղաադրբեջանական բախումներին և նշել, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է հայերին ու ավելացրել, որ հայերն այնտեղ ապրում են անհիշելի ժամանակներից:

Հոդվածի հեղինակ Ուիլյամ Հադրիանը գրում է, որ ապրիլի 2-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Ղարաբաղի վրա. «Ապրիլի 2-ին ադրբեջանցիները օգտագործելով տանկեր, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ, հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա: Ռմբակոծվեցին խաղաղ բնակիչներ»։

Հադրիանը նշում է, որ Ադրբեջանը ոտնահարում է մարդու իրավունքները, բանտարկում է լրագրողների, սակայն ունեցած նավթի պաշարների պատճառով միջազգային հանրությունը աչք է փակում դրանց վրա:

Բլոգերը ընթերցողների ուշադրությունը հրավիրել է Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ոչնչացման եզրին կանգնած, վտանգի վրա:

«Քրիստոնյաները Սիրիայում և Իրաքում ոչնչացում են իսլամիստների կողմից: Ադրբեջանը մահմեդական պետություն է և եթե նրան հաջողվի վերցնել Ղարաբաղը, ապա ականատես կլինենք այն ամենին ինչ կատարվում է քրիստոնյաների հետ «Իսլամական պետությունում»»,- գրել է Ուիլյամ Հադրիանը:

 

Ղարաբաղը հայերինն է, նրանք այնտեղ ապրում են անհիշելի ժամանակներից. կանադական ԶԼՄ