Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան

16:41 • 07.04.16

 

Քիչ առաջ Երևան ժամանեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Զվարթնոց» օդանակավակայանում նրան դիմավորում են ՀՀ վարչապետ  Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ  Վաչե Գաբրելյանը, նախարարներ:
 

Նշենք, որ ՌԴ վարչապետը գլխավորում է Ռուսաստանից մեծ պատվիրակություն, որը լրացուցիչ կներկայացնենք:

 

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների առանձնազրույցը, որից հետո պատվիրակությունների ընդլայնված կազմով կհանդիպեն և մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման արարողություն կլինի:

 

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ: ՌԴ վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Դմիտրի Մեդվեդևը ժամանեց Երևան