Ժնևի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել օֆշորային սկանդալի առնչությամբ

14:07 • 07.04.16

Ժնևի գլխավոր դատախազը քրեական հետաքննություն է սկսել վերջին օրերին մեծ աղմուկ հանած պանամական գաղտնի փաստաթղթերի արտահոսքի առնչությամբ։

 

«Մենք որոշել ենք քրեական հետաքննություն սկսել պանամական փաստաթղթերի գործի շրջանակում»,- մեջբերում է gazeta.ru-ն դատախազի խոսքերը:

 

Գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։

 

Ընկերության տվյալների բազայի արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:

 

Մասնավորապես՝ Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։

 

Ժնևի գլխավոր դատախազը հետաքննություն է սկսել օֆշորային սկանդալի առնչությամբ