Հռոմի պապն ապրիլի 16-ին կայցելի Հունաստան ու կհանդիպի փախստականների հետ

15:52 • 07.04.16

Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետն ապրիլի 16-ին կմեկնի Հունաստան ու կայցելի այնտեղ գտնվող մի քանի փախստականային ճամբարներ։



Ինչպես նշում է gazeta.ru-ն, հայտնի է, որ Ֆրանցիսկոս պապը կայցելի նաև Լեսբոս կղզի։

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Հռոմի պապը ողջունել էր Սիրիայում կրակի դադարեցումը, ինչպես նաև գովել էր Հունաստանին ու մյուս երկրներին` փախստականներին ապաստանելու համար։

 

Հռոմի պապն ապրիլի 16-ին կայցելի Հունաստան ու կհանդիպի փախստականների հետ