Դամասկոսում սիրիահայ զինվոր է զոհվել

10:09 • 07.04.16

Դամասկոսի արվարձաններից մեկում սիրիական բանակի՝ ազգությամբ հայ զինծառայող է զոհվել։

 

Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, հալեպահայ զոհը Րաֆֆի Գազեզյանն է։

 

Նրա դին այսօր առավոտյան ուղարկվելու է Հալեպ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Թեև Սիրիայի կառավարությունն ու ընդդիմության խմբավորումների մեծ մասը հրադադարի հարցով համաձայնության են եկել, սակայն կրակի դադարեցումը չի տարածվել այնպիսի ահաբեկչական խմբավորումների վրա, ինչպիսիք են «Իսլամական պետությունը» և «Ջեբհաթ ան-Նուսրան»։ Նրանք շարունակում են պարբերաբար հարձակումներ իրականացնել Դամասկոսում, Հալեպում և այլ շրջաններում։

Դամասկոսում սիրիահայ զինվոր է զոհվել