ՌԴ-ն, Իրանն ու Ադրբեջանը հետախուզության գծով համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել
Մոսկվան, Թեհրանն ու Բաքուն հետախուզության ոլորտում համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը` ամփոփելով եռակողմ հանդիպման արդյունքները:
Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ «համագործակցության գործընթացի լավ մեկնարկն արդեն տրված է»։
Աղբյուրը հիշեցնում է, որ տվյալ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կայացել է Բաքվում։










