Վենեսուելան անցել է չորսօրյա աշխատանքային շաբաթի
Վենեսուելայում սահմանվել է չորսօրյա աշխատանքային շաբաթ՝ էլեկտրականության տնտեսման նպատակով։ Ինչպես հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ապրիլին և մայիսին ուրբաթ օրերը համարվելու են հանգստյան օրեր։
Նման քայլը, Մադուրոյի խոսքով, էներգետիկ ճգնաժամից դուրս գալու պլանի մաս է, որը հաշվարկված է 60 օրվա համար։
«Ես կարծում եմ, որ կկարողանանք դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ չբարձրացնելով սակագները և չսահմանելով սահմանափակումներ»,- ընդգծել է Մադուրոն։










