Հակառակորդը 120 մմ ականանետից և СПГ-9 տեսակի զենքից գնդակոծել է ՀՀ Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը
Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Մասնավորապես 120 մմ ականանետից և СПГ-9 տեսակի զենքից գնդակոծվել են Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը:
Բարեբախտաբար, տուժածներ չկան:










