Երասխավանի դիրքերի ճանապարհին ՊՆ «Ուրալ» ավտոմեքենան ընկել ձորը. կա 1 զոհ, 10 վիրավոր
Պաշտպանության նախարարության «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարվել և գլորվելով ընկել ձորը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին միայն կարող եմ հաստատել, որ դեպքը տեղի է ունեցել, զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ շուտով հավելյալ տեղեկություններ կհաղորդեն:
shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել Երասխավանի դիրքերի ճանապարհին. 1 հոգի (Վարդան Մաթևոսյան) մահացել է, 10 անձ ստացել են մարմնական վնասվածքներ, որոնց տեղափոխում են Արարատի հիվանդանոց:










