Բրյուսելում ձերբակալված իսլամիստը փորձել է բակտերիոլոգիական զենք պատրաստել

12:15 • 08.04.16

Բրյուսելի Սկարբեկ արվարձանում ձերբակալված Աբդերաման Ամերուդ անունով իսլամիստը փորձել է բակտերիոլոգիական զենք պատրաստել, գրում է ТАСС-ը՝ վկայակոչելով բելգիական լրատվամիջոցներին։

 

Նա ձերբակալվել էր Բրյուսելի Մեյզեր հրապարակի շրջանում մարտի 25-ին անցկացված խոշոր հատուկ գործողության ընթացքում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններին ներգրավվածության կասկածանքով։

 

Ոստիկանությունը կրակել է կասկածյալի ոտքերին այն բանից հետո, երբ նա հրաժարվել է կանգնել իրավապահ մարմինների պահանջին ի պատասխան: Ոստիկանները մտավախություն են ունեցել, որ նրա պայուսակում պայթուցիկ նյութ է, սակայն ավելի ուշ պարզվել է, որ այնտեղ պայթուցիկ սարք չի եղել, փոխարենը՝ եղել են նյութեր, որոնցից հնարավոր է մահացու հիվանդությունների հարուցիչ ստանալ։

 

Բրյուսելում ձերբակալված իսլամիստը փորձել է բակտերիոլոգիական զենք պատրաստել