Քերին չհայտարարված այցով ժամանել է Իրաք
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին չհայտարարված այցով ժամանել է Բաղդադ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վերաբերյալ երկրի բարձրագույն ղեկավարության հետ բանակցությունների համար։ Այդ մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբիին։
Քերին իր այցի շրջանակում կհանդիպի Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի, Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաաֆարիի և Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ։










