ԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել 175 մարդու, որոնք առևանգվել են Դամասկոսի մոտից

18:05 • 08.04.16

Սիրիացի զինվորականները հայտնել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մահապատժի են ենթարկել 175 մարդու, ովքեր նախօրեին առևանգվել էին Դամասկոսի շրջակայքում, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ SANA գործակալությունը, վկայակոչելով Սիրիայի արդյունաբերության նախարարությունում աղբյուրի, հայտնել է, որ ահաբեկիչները Աբու աշ-Շամատ շրջանում առևանգել են Al Badia Cement ընկերության առնվազն 300 աշխատակցի:

ԻՊ-ի գրոհայինները մահապատժի են ենթարկել 175 մարդու, որոնք առևանգվել են Դամասկոսի մոտից