Բելգիայում ձերբակալվել է Բրյուսելում և Փարիզում ահաբեկչությունների մեջ կասկածվողը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի Անդերլեխտ շրջանում ձերբակալվել է Բրյուսելում և Փարիզում ահաբեկչությունների մեջ կասկածվող Մուհամեդ Աբրինը, հայտնում է բելգիական VRT հեռուստաալիքը:
Ձերբակալվածը Բրյուսելի օդանավակայանի պայթեցման մեջ կասկածվող երրորդ ահաբեկիչն էր`«գլխարկով տղամարդը», որին օդանավակայանի տեսախցիկները ֆիքսել էին գլխարկը գլխին:
Մուհամեդ Աբրինը ազգությամբ մարոկացի է` որը կասկածվում էր նաև 2015թ նոյեմբերի փարիզյան ահաբեկչության պլանավորման մեջ:
Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում և մետրոպոլիտենի տարբեր կայարաններում ահաբեկչությունները տեղի են ունեցել այս տարվա մարտի 22-ին, ինչի հետևանքով 33 մարդ զոհվել, իսկ 250-ը` վիրավորվել էր:
Փարիզում միաժամանակ 6 վայրում ահաբեկչական գործողությունները տեղի էին ունեցել 2015թ նոյեմբերի 13-ին` դառնալով շուրջ 200 մարդու մահվան պատճառ:










