Պուտինը տեղեկացրել է Նազարբաևին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի քայլերի մասին

17:31 • 08.04.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդական քայլերի մասին։ Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունների զարգացման վերաբերյալ կարծիքների փոխանակությունը՝ հաշվի առնելով վերջին օրերին Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ անցկացված հեռախոսազրույցները: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռուսական կողմի իրականացրած միջնորդական քայլերի մասին, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով շփումները»,- ասված է հաղորդագրությունում։

 

Նախագահները նաև քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր և ԵՏՄ-ի շրջանակներում առաջիկա հանդիպումների ժամանակացույցը։

Պուտինը տեղեկացրել է Նազարբաևին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ-ի քայլերի մասին