Նուրսուլթան Նազարբաևն ապրիլի 11-12-ին կայցելի Իրան

12:22 • 08.04.16

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ապրիլի 11-12-ին կայցելի Թեհրան ու իրանցի իր գործընկեր Հասան Ռոհանիի հետ կքննարկի 2 պետությունների միջև առևտրատնտեսական, տրանսպորտային, ներդրումային, գյուղատնտեսական, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության բնագավառներում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցերը։

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ղազախստանի ղեկավարը կայցելի Իրան` այդ երկրի նախագահի հրավերով։

 

Աղբյուրը հավելում է, որ Թեհրանում Նազարբաևն ու Ռոհանին կքննարկեն նաև ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման հեռանկարները։


 

Նուրսուլթան Նազարբաևն ապրիլի 11-12-ին կայցելի Իրան