Դարեր շարունակ միայն տղամարդկանց համար հասանելի հնդկական տաճարն իր դռներն է բացել կանանց առաջ

15:47 • 08.04.16

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում գտնվող հնամենի տաճարը, որը հարյուրամյակներ շարունակ բաց է եղել միայն տղամարդկանց համար, արդեն թույլատրել է նաև իգական սեռի ներկայացուցիչների մուտքը:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, նման որոշում են կայացրել տաճարի խորհուրդն ու դրա հովանավորը։

 

Տաճարի սրբությունն է համարվում բաց երկնքի տակ դրված սև քարը, որը մարմնավորում է Սատուրն մոլորակի հետ կապված Շանի աստվածությանը։ Մոտ 500 տարի կանանց արգելվում էր մոտենալ դրան, հաղթահարել 9 աստիճաններն ու յուղ լցնել սուրբ քարի վրա։

 

Նշվում է, որ անցած տարի մի երիտասարդ կնոջ հաջողվել էր հասնել քարի մոտ, ինչից հետո տաճարը ճանաչվել է սրբապղծված, ու դրա վանականները մաքրագործման ծիսակարգ են իրականացրել:
 

Դրանից հետո նահանգում լայնամասշտաբ արշավ է սկսվել, որի նպատակն էր ապահովել կանանց մուտքը տաճար։


 

Դարեր շարունակ միայն տղամարդկանց համար հասանելի հնդկական տաճարն իր դռներն է բացել կանանց առաջ