ԵԱՀԿ «եռյակը» Բեռլինում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը

23:04 • 08.04.16

ԵԱՀԿ նախագահող երկրի ներկայացուցիչ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երեքշաբթի` ապրիլի 12-ին, Բեռլինում կընդունի ԵԱՀԿ իր գործընկերներին` Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչին և Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցին:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով նախարարության մամլո հաղորդագրությունը, «եռյակում» ներառված են ԵԱՀԿ նախագահող երկիրը և  նախկին ու հաջորդ  նախագահողները: 2015-ին նախագահել է Սերբիան, այժմ նախագահում Գերմանին, իսկ 2017-ի կնախագահի Ավստրիան:

 

Բեռլինում հանդիպմանը ներկա կգտնվի նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:


«Բանակցությունների կենտրոնական թեման կլինեն ԵԱՀԿ նախագահողի ջանքերը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում, ինչպես նաև Ուկրաինան», - ասվում է Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

ԵԱՀԿ «եռյակը» Բեռլինում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը