«Օֆշորային սկանդալից» հետո ԵՄ-ն սպառնում է Պանամայի դեմ պատժամիջոցներ սահմանել

15:54 • 08.04.16

Տնտեսական և ֆինանսական, հարկերի գանձման և մաքսային միության հարցերով եվրահանձնակատար Պյեռ Մոսկովիսին սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Պանամայի և հարկային հաշվետվողականության ցածր մակարդակով այլ երկրների դեմ, գրում է The Washington Post-ը։

 

 Մոսկովիսին հայտարարել է, որ նման միջոցներ կսահմանվեն փողերի լվացման և հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարին ուղղված աջակցությունից երկրի հրաժարվելու դեպքում։

 

Հաղորդվում է, որ Պանաման հրաժարվում է ԵՄ-ի հետ հարկային հարցերով համագործակցությունից։

 

Մոսկովիսին հույս է հայտնել, որ երկրի իշխանությունները «կվերանայեն իրենց դիրքորոշումն այդ հարցում»։ Սակայն անհրաժեշտ քայլեր չկատարելու դեպքում Բրյուսելը ստիպված կլինի Պանամայի դեմ համապատասխան պատժամիջոցներ սահմանել, ընդգծել է պաշտոնյան։

 

Ավելի վաղ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։


Ընկերության տվյալների բազայի արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:

«Օֆշորային սկանդալից» հետո ԵՄ-ն սպառնում է Պանամայի դեմ պատժամիջոցներ սահմանել