«Ջեբհաթ ան-Նուսրայի» առաջնորդներից մեկը ոչնչացվել է Սիրիայում
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման ազդեցիկ անդամներից մեկը ոչնչացվել է Սիրիայում՝ Իդլիբ շրջանում ամերիկյան անօդաչու սարքի ավիահարվածի հետևանքով, հաղորդում է ТАСС-ը:
«Բրյուսելցի սևամորթ Աբու-Սուլեյման ալ-Բելգիկին սպանվել է երեքշաբթի օրն Իդլիբ շրջանում ամերիկյան անօդաչու սարքի օդային հարվածի հետևանքով, դա հաստատել են բելգիական ոստիկանությունում աղբյուրները»,- նշել է RTBF հեռուստաալիքը։
Ալ-Բելգիկին «Ան-Նուսրայի» կազմում արևմտյան պետություններում ահաբեկչություններ պատրաստող «Խորասան» ահաբեկչական խմբավորման անդամ էր։










