Հունաստանում ապաստանած փախստականները սպառնում են ինքնասպան լինել` Թուրքիա ուղարկվելու դեպքում

11:27 • 08.04.16

Հունաստանի Քիոս կղզում ապաստանած աֆղանստանցի ու սիրիացի փախստականները սպառնացել են Եվրոպական միության իշխանություններին, որ Թուրքիա արտաքսվելու դեպքում իրենք ինքնասպան կլինեն։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, ավելի վաղ փախստականների հարցով ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրի շրջանակում արդեն 202 մարդ է Հունաստանից Թուրքիա ուղարկվել։

 

«Եթե նրանք մեզ էլ արտաքսեն, մենք կնախընտրենք վերջ տալ կյանքներիս, քան թե Թուրքիա վերադառնանք»,-ասել է Քիոսի փախստականների ճամբարի բնակիչ` Քաբուլից եկած Սուաոբ Նուրին:

 

Ինքնասպանության վերաբերյալ նախազգուշացումներով են հանդես եկել նաև հունական Լեսբոս կղզում ապաստանած մի շարք փախստականներ, ովքեր բաց նամակով դիմել են իշխանություններին։
 

Հունաստանում ապաստանած փախստականները սպառնում են ինքնասպան լինել` Թուրքիա ուղարկվելու դեպքում