Բելգիայի դատախազությունը հաստատել է ահաբեկչությունների համար կասկածվող 5 անձանց ձերբակալությունը (տեսանյութ)
Բելգիայի դատախազությունը հաստատել է Փարիզում և Բրյուսելում ահաբեկչությունների համար կասկածվող 5 անձանց ձերբակալությունը։ Գործողություններն անցկացվել են նախօրեին, գրում է Вести-ն:
Ձերբակալվածների թվում է Մուհամեդ Աբրինին: Իրավապահները կարծում են, որ նա կարող է լինել այն «գլխարկով մարդը», ում նկատել են Բրյուսելի օդանավակայանի տեսախցիկների ձայնագրություններում:
Ավելի վաղ եվրոպական ԶԼՄ-ները նրան անվանել էին Փարիզում զանգվածային սպանությունների գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամի համախոհը:
Եվս մեկ կասկածյալ` Օսամա Քրայեմը, հնարավոր է, ներկա է եղել Բրյուսելի մետրոյի կայարաններից մեկում տեղի ունեցած ահաբեկչությանը:
Ընդ որում, նախօրեին տեղի իշխանություններն ազատ են արձակել Բելգիայի մայրաքաղաքում հարձակումների մեջ մեկ այլ կասկածվողի:
Նրա անունը դեռ չի նշվում, սակայն հայտնի է, որ Փարիզի ահաբեկչությունների նախօրեին նա իսլամիստներին տարել է Բրյուսելի օդանավակայան, որտեղից էլ նրանք ուղևորվել են Փարիզ: Եվ նոյեմբերի 13-ի դեպքերից հետո նա փորձել է կեղծ փաստաթղթեր պատրաստել, և դրա համար կապ է հաստատել այդ նույն Աբդեսլամի հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան տեղի ունեցած մի շարք պայթյունների և հրաձգության հետևանքով Փարիզում զոհվել է ավելի քան 130 մարդ։ Բրյուսելում պայթյուններ էին որոտացել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։










