Ահաբեկիչները փորձել են գրավել Հալեպի թաղամասերից մեկը. կա 18 զոհ

21:55 • 09.04.16

ՌԴ ՊՆ ներկայացուցիչները տեղեկացրել են, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները  փորձել են գրավել սիրիական Հալեպ քաղաքի Շեյխ Մաքսուդ թաղամասը, ինչի հետևանքով 18 մարդ  է զոհվել: Տարբեր աստիճանի վնասվածք է ստացել 61 խաղաղ բնակիչ:

 

««Ջեբհաթ ան-Նուսրա»  խմբավորման զորամիավորումները չեն դադարեցնում ռազմական գործողությունները Հալեպում և արվարձաններում:  Ականանետային հարձակման հետևանքով 18 խաղաղ բնակիչ է զոհվել», - ՊՆ հաղորդագրությունը մեջբերում է LifeNews-ը:



Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ «Ջեբհաթ ան-Նուսրայի» ավելի քան 1200 գրոհայիններ են համախմբվել Հալեպի մոտակայքում և հարձակման են նախապատրաստվում:

 

 

Ահաբեկիչները փորձել են գրավել Հալեպի թաղամասերից մեկը. կա 18 զոհ