Ամերիկահայ կազմակերպությունները կոչ են անում Օբամային դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և աջակցել Արցախի ինքնապաշտպանությանը
Տարբեր ոլորտների մի շարք ամերիկահայ կազմակերպություններ կոչ են արել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և աջակցել Արցախի ինքնապաշտպանությանը, գրում է asbarez.com-ը:
Ամերիկահայ կազմակերպությունները Օբամային ուղղված նամակում կոչ են անում նաև դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, բարձրացնել Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության չափը, ինչպես նաև ամերիկյան փաստահավաք առաքելություն ունեցող խումբ ուղարկել,՝Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունները, Ադրբեջանի և «Իսլամական պետության» համագործակցությունը հետաքննելու նպատակով:
«Մենք ամերիկահայ համայնքի հավերժական սատարումն ենք հայտնում մայր Հայաստանին: Ադրբեջանի վերջին ագրեսիայի պարագայում մենք սփյուռքի նվիրում ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությանը և անկախությանը»,- ասել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը:










